Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 15-ին կատարվել է 83 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր:

Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր:

Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 904 քաղաքացու հետազոտություն, որից 65-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում