Նոյեմբերյանում տղամարդը կրակել է իր տուն տուն թաքուն մտած 25-ամյա երիտասարդի վրա. վերջինս վիրավորում է ստացել
Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ըստ shamshyan.com-ի, ժամը 03:35-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 հասցեում գող կա:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 25-ամյա Գոռ Ե.-ն, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 տան բնակիչ, 60-ամյա Հարություն Ղ.-ի տան պատշգամբ:
Այդ ամենը նկատել է Հարություն Ղ.-ի աղջիկը, ով տեղեկացրել է հորը, վերջինս էլ հետապնդել է Գոռ Ե.-ին, ով պատշգամբից ցատկել է փողոց՝ փորձելով դիմել փախուստի, սակայն Հարություն Ղ.-ն իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենով մեկ անգամ կրակել է Գոռ Ե.-ի ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով, վերջինս կոնքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:
Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են Հարություն Ղ.-ին և հրազենով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ՝ Հարություն Ղ.-ն ձերբակալվել է:
Կարծիքներ