Հանրապետության 3 մարզում ձյուն է տեղում. որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Հանրապետության 3 մարզում ձյուն է տեղում. որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում