Իբրահիմովիչ. Ես Բենջամին Բաթոնի նման եմ, բայց երբեք ծեր չեմ եղել
«Միլանի» 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ խաղում (4-1) դուբլի հեղինակ դարձավ, մեկնաբանել է խաղի արդյունքը:
«Մարդիկ ասում են, թե ես ծեր եմ ու արդեն հոգնել եմ ֆուտբոլից, բայց ես դեռ տաքանում եմ (ծիծաղում է): Ես Բենջամին Բաթոնի նման եմ, այն բացառությամբ, որ միշտ երիտասարդ եմ եղել ու երբեք ծեր չեմ եղել:
Կարծում եմ՝ հիմա Ա Սերիայի խաղացողների մեծ մասը ճիշտ մենթալիտետ ունի, որ կարողանա իրացնել մրցակցի դարպասի մոտ իր շանսը: Երբ Ա Սերիայում գոլ խփելու հնարավորություն է լինում, անպայման պետք է օգտագործել այն:
Ստեֆանո Պիոլիի հետ պայմանագրի երկարաձգո՞ւմը: Միայն լավտ կարող եմ ասել նրա մասին, ուրախ եմ նրա համար, որովհետև այսպիսի մեծ աշխատանք է արել: Նա շարունակեց քայլել կրակի միջով՝ չիմանալով իր ապագան, դրա համար էլ լիովին արժանի է նոր պայմանագրի:
Երբ այսպես քրտնաջան աշխատում ես, ինչ-որ բան ստանում ես, դրա համար էլ շատ ուրախ եմ նրա համար: Թիմը հավատում է այդ մարզչին, ու ես հարգում եմ նրան: Հիմա ուղղակի պիտի տեսնենք, թե որ թիմն է հետևում նրան»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Բենջամին Բաթոնը ֆիլմի հերոս էր, որը ծեր էր ծնվել ու աստիճանաբար երիտասարդանում էր մինչ դարձավ երեխա:
Կարծիքներ