Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում շչակ է գործարկվելու
Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում հունվարի 17-ի ժամը 12։00-ին անցկացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ բնակչությանը խնդրելով չանհանգստանալ:
Կարծիքներ