«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ

«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է: Այսինքն, 500 հազարական դոլարի մասին է խոսքը։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,- ասաց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում