Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին
ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ձևավորելու և սահմանադրական փոփոխությունների միջոցով Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու խոսակցություններին։
«Ինչ վերաբերում է կուսակցության հիմնադրմանը, իհարկե, ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու»։
Փաշինյանը եզրափակեց՝ նշելով, որ այդ խոսակցություններն անհիմն են․ «Հետևաբար, այն, ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի։ Եվ հետևաբար՝ գոյություն չունեցող բանը ես, անկեղծ ասած, հարկ չեմ համարում մեկնաբանել»։


Կարծիքներ