ԱՊՀ երկրները քննարկել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը

ԱՊՀ երկրները քննարկել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը

ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները հինգշաբթի Մոսկվայում կայացած միջազգային տեղեկատվական անվտանգությանը նվիրված միջգերատեսչական խորհրդակցության ժամանակ քննարկել են Համագործակցության տարածքում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները:

«Խորհրդակցությունների ընթացքում դիտարկվել է ԱՊՀ անդամ երկրների՝ գլոբալ և տարածաշրջանային հարթակներում տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է խորհրդակցության մասնակիցները քննարկել են մինչև 2030 թվականը համագործակցության հեռանկարները:

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի (որպես դիտորդ), Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը պայմանավորվել են ԱՊՀ հաջորդ խորհդակցությունը տեղեկատվական անվտանգության հարցով անցկացնել 2022 թվականին Մինսկում:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում