Մեր գեղեցիկ ու նվիրական հայրենիքը․ Արմեն Սարգսյանը՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին ընդառաջ գրառում է արել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի նախօրեին Telegram-ի իր ալիքում հրապարակել է Հայաստանի և Արցախի մի քանի եկեղեցիների լուսանկարներ ՝ գրելով.
«Մեր գեղեցիկ ու նվիրական հայրենիքը»:
Նկարներում պատկերված են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին (այժմ երկու եկեղեցիներն էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են), Գանձասարի վանական համալիրը և Խոր Վիրապի վանքը:
Կարծիքներ