Կոտայքում շտապ բժշկական օգնության աշխատակիցներին դրամական աջակցություն է տրամադրվել
ՀՀ Կոտայքի մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատությունների շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 180 աշխատակիցների (բժիշկ, միջին և կրտսեր բուժաշխատող, վարորդ) որոնք վերջին ամիսներին աշխատել են բարեխիղճ և գերծանրաբեռնված, ինչպես նաև ընդգրկված են կորոնավիրուսային համավարակի (COVID-19) բուժման վերահսկման և այլ համալիր աշխատանքներում, միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։
Գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Այս օրերին անգնահատելի է բուժաշխատողների դերը, շնորհակալություն ենք հայտնում բոլորին անձնվիրաբար կատարած աշխատանքի համար:
Կարծիքներ