Windows-ի թարմացումը դանդաղեցրել է համակարգիչները
Windows 10-ի թարմացումը հանգեցրել է համակարգիչների դանդաղեցմանը: Այս մասին հաղորդել է Windows Latest թերթը՝ հղում անելով Microsoft-ի ֆորումում օգտատերերի բողոքներին, հայտնում է Lenta-ն:
Համակարգի թարմացումը առաջացրել է համակարգչային բեռնման ժամանակի մեծացում եւ կրճատել է խաղերում էկրանին վայրկյանում ցուցադրվող կադրերի քանակը: «Թարմացումից հետո ես բեռնման խնդիրներ ունեցա, եւ այժմ Windows-ը կարող եմ միայն անվտանգ ռեժիմում բացել»,- նշել է օպերացիոն համակարգի օգտատերերից մեկը:
Լրագրողների խոսքով՝ խնդիրները առաջ են գալիս KB4559309 թարմացման հետեւանքով, որը համակարգին ավելացնում է Edge զննարկչի նոր տարբերակը: Միաժամանակ, թարմացումը հարկադրված է, այսինքն այն ներբեռնում եւ տեղադրվում է ինքնաբերաբար եւ չի պահանջում օգտատիրոջ մասնակցությունը: Հրապարակման համաձայն, համակարգի դանդաղեցման դեպքերը վերաբերում են ՕՀ-ն օգտագործողների սահմանափակ թվին:
Հոդվածը գրելու պահին Microsoft-ը հրապարակայնորեն չի արձագանքել այդ խնդրին: Windows 10-ի պատճենների սեփականատերերի համար, որոնք բախվել են դանդաղման խնդրին, թերթը խորհուրդ է տվել կատարել ՕՀ-ի վերականգնում կամ վերատեղադրել Windows-ը:
KB4559309 թարմացումը, KB4541301-ի եւ KB4541302-ի հետ միասին, Microsoft-ի օպերացիոն համակարգի վերջին թարմացումներից է: Ավելի վաղ Windows 7-ի օգտատերերը ուշադրություն էին դարձրել այն թարմացման վրա, որը Microsoft Explorer-ը փոխարինել էր Edge-ով: Ընդ որում, 2009 թվականին թողարկված ՕՀ-ն արտադրողի կողմից չի աջակցվում 2020 թվականի հունվարից:
Կարծիքներ