Գոռ Սահակյանը շրջանցեց թուրք ծանրորդին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր մրցահարթակ են դուրս եկել Մ20 տարեկան 67 կգ քաշային տղաները:
Այս քաշային կարգում փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող 18-ամյա Գոռ Սահակյանը: Մեր մարզիկը առաջին վարժությունում հաջորդաբար սանձելով 130, 134 և 136 կգ-ոց ծանրաձողերը՝ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Ապա հրում վարժությունում Գոռը բարձրացրեց 160 և 165 կգ կշռող ծանրաձողերը, նվաճեց երկրորդ փոքր ոսկե մեդալը և ընդհանուր մեծ ոսկին:
Երկամարտում Գոռը ցույց տվեց 301 կգ արդյունք: Երկրորդը 295 կգ արդյունքով թուրք ծանրորդ Յուսուֆ Գենչն էր:
Կարծիքներ