Ձյան տեղումների պատճառով Անադիրի դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել

Չուկոտկայի ինքնավար շրջանի մայրաքաղաք Անադիրի երկրորդ հերթափոխի դպրոցականների դասերը չեղյալ են հայտարարվել սեպտեմբերի 30-ին քաղաքին պատուհասած ցիկլոնի պատճառով: ՏԱՍՍ-ին հայտնել են շրջանի կառավարությունից:
«Բերինգի ծովի ափին ձյուն է տեղացել, քամու արագությունը հասնում են 25 մ/վ -ի: Դպրոցներում երկրորդ հերթափոխը չեղյալ է հայտարարվել», - հայտնել են մարզային կառավարությունից: .
Արտակարգ իրավիճակների նախարարության շրջանային վարչությունը նախազգուշացրել էր թերակղզում փոթորկի մասին:
Կարծիքներ