Այնպես չէ, որ մեր ճակատագիրն անընդհատ պետք է որոշվի ուրիշ մայրաքաղաքներում. մեր խնդիրը հենց այս գիտակցումն է. Փաշինյան

Այնպես չէ, որ մեր ճակատագիրն անընդհատ պետք է որոշվի ուրիշ մայրաքաղաքներում. մեր խնդիրը հենց այս գիտակցումն է. Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը տարբեր մեջբերումներ անելով Թուրքիայի և Ադրբեջանի վարած դիվանագիտությունների վերաբերյալ, հարցրել է, որտեղ է ՀՀ-ի դիվանագիտությունը, նշել է, թե երկուսն էլ որևէ աշխարհաքաղաքական բևեռի կողմում չեն, հարաբերություն չեն փչացնում և գործում են ոչ թե ի շահ այս կամ այն բևեռի, այլ միայն ի շահ իրենց պետությունների:

Այս համատեքստում, ըստ Ավագյանի, ինչն է պատճառը, որ Հայաստանն ընկել ենք ՌԴ-արևմուտք աքցանի մեջ, բռնել արևմտյան բևեռը և շարունակաբար կրում է մարդկային և տարածքային կորուստներ:

Հարցին ի պատասխան, վարչապետն ասաց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ընկել է աքցանի մեջ, այլ փորձում է դուրս գալ այդ աքցանից՝ բոլոր քայլերն ու հարբերությունները կառուցել ՝ հիմնվելով ՀՀ-ի պետական շահերի վրա:

«Խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Խաղաղության պայմանգրի մասին, մենք խոսում ենք փոխադարձ հարգանքի վրա ՌԴ -ի հետ մեր հարաբերությունները կարգավորելու, Եվրամիության, Իրանի, Հնդկաստանի հետ հետ դրանք խորացնելու մասին: Մենք հարաբերույթյուններ ենք կառուցում Չինաստանի հետ:

Սրանով հանդերձ շատ բան ունենք սովորելու, դրա համար եմ ասում պաթոսը պետք է իջեցնենք և պրագմատիկ քաղաքականությամբ զբաղվենք»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի, մենք մեր հարաբերություններն առաջին հերթին պետք է կարգավորենք մեր միջավայրում:

«Օրինակ ՀՀ անվտանգային սպառնալիքների հասցեագրման բանաձևերի մասին խոսելիս, ասել եմ՝ հարցերի հարցը հետևյալն է՝ թե ի վերջո ՀՀ-ն թուրքական գործոնի հետ կարողանալո՞ւ է Խաղաղության և համակեցության բանաձև գտնել:

Եթե այո՝ մենք Ձեր ասած կիզակետերից կարող ենք դուրս գալ, եթե ոչ՝ ուրեմն մենք անընդհատ լինելու ենք էդ աքացնի մեջ:

Մեր քաղաքականությունն ու գիտակցությունը վերջին ոչ թե 30 տարում, այլ շատ ավելի երկար ժամանակաշրջանում օբյեկտիվ պատճառներով ըստ էության հետևյալն է եղել. մեզ կառավարող և մեր գործողությունները կանխորոշող առանցքային գործոնը թուրքական գործոնի մեր գիտակցության ընկալումն է որպես սպառնալիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում