Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը
Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրում է.
«Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող բռնությունը, որը տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա: Այն չափազանց և անմիջական կարևորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք և հասկանում ենք»,- նշել է շերիֆ Ալեքս Վիլանուևան:
Նրա խոսքով՝ Լոս Անջելեսի շրջանը Հայաստանից դուրս հարազատ տուն է ավելի շատ հայերի համար, քան աշխարհում մեկ այլ վայրում:
«Մենք ականատեսն ենք և դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը և հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում:
Կարծիքներ