Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են արագաչափ սարքեր. հայտարարություն

Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են արագաչափ սարքեր. հայտարարություն

Երթևեկության առավելագույն արագությունը վերահսկող տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․

տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում,

լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում ( թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլ դրանց պահպանությունից։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում