Մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունենք, բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել. Արցախի ՄԻՊ

Մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունենք, բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել. Արցախի ՄԻՊ

Բաց տեսանյութերի հիման վրա արված վերլուծությամբ մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունենք, բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել, քաղաքացիական անձանց շրջանում 11 մահվան դեպքեր կան, որոնցից 7-ի մարմինները վերադարձվել են,7-ն էլ սպանվել են»։ - Արտակ Բեգլարյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան:

Քաղացիական անձանց կենդանի վիճակում գլխատելու, ականջներ կտրելու դեպքեր են արձանագրվել:

Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը որոշ հատվածներում նախօրոք հավաքել է մեր մարմինները, հետո նոր թույլ տվել մեզ մտնել այդ տարածքներ և որոնել:

Ադրբեջանն ակնհայտորեն ժամանակ է ձգում դիակների փոխանակման, որոնման, գերիների փոխանակման մասով։ Ենթադրում եմ, որ այսպես նրանք նպատակ ունեն լրացուցիչ կերպով ազդել ներհայաստանյան լարվածության վրա, հոգեբանական տառապանքերը խորացնել հայության շրջանում:

Հապաղումն այլևս որևէ ձևով ընդունելի չէ, պատերազմի ավարտից անմիջապես հետո ռազմագերիները պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին: Ինչ վերաբերում է վարձկաններին, ապա նրանք ռազմագերիներ չեն համարվում։ Վարձկանները քրեաիրավական գործընթացներով պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպես վարձկան արդեն իսկ հանցագործություն են կատարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում