Նեւադայում հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը՝ վերքեր են ստացել
Անկանոն հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նեւադայի նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Հենդերսոն քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 26-ի առավոտյան, երբ ԱՄՆ-ում նշվում Էր Գոհաբանության օրը, սկսել Է հաղորդագրություններ ստանալ քաղաքի տարբեր շրջաններում տուժածների մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել Է հինգ մարդու, որոնք հրաձգային վերքեր Էին ստացել:
Նրանցից մեկը՝ 22-ամյա մի տղամարդ, մահացել Է: Մյուս տուժածները հոսպիտալացվել են. ըստ նախնական տվյալների, նրանց ստացած վերքերը սպառնալիք են ներկամացնում կյանքի համար: «Մենք կարծում ենք, որ կասկածյալները մեքենայով անցել են քաղաքում եւ անկանոն կրակել քաղաքացիների վրա՝ առանց ակնհայտ դրդապատճառների»,-հայտարարել են ոստիկանությունում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգությունից հետո սկսվել Է երկու կասկածյալների՝ 20-30 տարեկան սպիտակամորթ տղամարդու եւ 20 տարեկան կնոջ, որոնումը: Ավելի ուշ կասկածյալներին հաջողվել Է ձերբակալել հրաձգության հետ կապ չունեցող մեղադրանքներով: Այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին;
Կարծիքներ