Չինաստանն անիմաստ Է համարել սպառազինությունների շուրջ բանավեճերի եռակողմ ձեւաչափը
Չինաստանը երբեք չի մասնակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին, որը նվիրված Է սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, քանի որ երկրի միջուկային զինանոցն ավելի փոքր Է, քան ունեն Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն: Այդ մասին, հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:
«Չինաստանը երբեք որեւԷ պետության հետ միջուկային սպառազինությունների որեւԷ մրցավազքի չի մասնակցել եւ չի մասնակցի: Հաշվի առնելով մի կողմից՝ Չինաստանի, ինչպես նաեւ, մյուս կողմից, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջուկային զինանոցների հսկայական տարբերությունը, Չինաստանից սպասել, որ նա կմասնակցի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ որեւԷ եռակողմ բանակցությունների, անարդար Է, անիմաստ եւ անիրական:
Կարծիքներ