Արցախում գործող բանկերում ներգրաված ավանդների ցուցանիշներն աճել են

Արցախում գործող բանկերում ներգրաված ավանդների ցուցանիշներն աճել են

Արցախյան բանկերում և մասնաճյուղերում՝ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները մայիսի 1-ի դրությամբ կազմել են 133 մլրդ 536,4 մլն դրամ, 2020թ. մայիսի 1-ի՝ 128 մլրդ 987 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 3,5 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝ 4,3 տոկոսով (124 մլրդ 76,8 մլն դրամ), իսկ փետրվար և մարտ ամիսների նկատմամբ՝ 10,3-ական տոկոսով): Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

ԱՎԾ հրապարակած տեղեկագրի համաձայն՝ Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` այս տարվա մայիսին բանկային ավանդների տեսակներից աճել են ժամկետային ավանդների ցուցանիշները՝ փետրվար ամսվա նկատմամբ 6,5 տոկոսով, մարտի համեմատ՝ 5,7, իսկ ապրիլի համեմատ 0,1 տոկոսով: Աճել են նաև ցպահանջ ավանդները, որոնց ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 37.5 տոկոսով, այս տարվա մարտի նկատմամբ՝ 31.2, փետրվարի համեմատ՝ 34.3, իսկ ապրիլի նկատմամբ՝ 24.6 տոկոսով:

Ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ՝ Արցախում գործող բանկերի վարկային ներդրումները կազմել են 121 միլիարդ 331,3 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 204 մլրդ 122,7 դրամի փոխարեն: 

Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ այս տարվա մայիսին վարկային ներդրումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 37,7 տոկոսով, իսկ 2021 թ. ապրիլի համեմատ՝ 0,6 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ժամկետանց վարկերը կազմել են 2 մլրդ 284,5 մլն դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 547,6 մլն դրամի և նախորդ ամսվա՝ 170,8 մլն դրամի փոխարեն:

Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 9 մլրդ 686,7 մլն դրամ, ապրիլ ամսվա՝ 12 մլրդ 476,8 մլն դրամի և 2020 թվականի մայիսի 1-ին արձանագրված՝ 413,6 մլն դրամի փոխարեն:

 Թվային տվյալների համաձայն՝ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ՝ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 23,4 անգամ:  

Վարկերի ընդհանուր ծավալն այս տարվա մայիսի 1-ի դրությամբ կազմել է 132 մլրդ 637,2 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 205 մլրդ 83,9 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 35,3 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբ՝ 6,5 տոկոսով):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում