Բայդենը Թրամփից առաջ է անցել ընտրողների հետ իրենց հանդիպման հեռուստատեսային վարկանիշերով
Ավելի քան 14 միլիոն ամերիկացիներ են դիտել հոկտեմբերի 15-ի երեկոյան ընտրողների հետ դեմոկրատներից ԱՄՆ-ի ախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի հանդիպումը, որն այդ ցուցանիշով առաջ Է անցել առաջիկա ընտրություններում իր ընդդիմախոսից՝ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Դոնալդ Թրամփից:
Nielsen հետազոտական ծառայության համապատասխան տվյալները հոկտեմբերի 16-ին հայտնել Է USA Today թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եզրափակիչ հաշվարկների համաձայն՝ Բայդենի մասնակցությամբ միջոցառումը, որը հեռարձակել Է ABC հեռուստաընկերությունը, դիտել Է ԱՄՆ-ի 14,1 միլիոն բնակիչ:
Ընտրողների հետ գործող նախագահի հանդիպումը, որի հեռարձակոումը վարել Է NBC հեռուստաընկերությունը, հավաքել Է 13,5 միլիոն հանդիսական: Նշվում Է, որ դեմոկրատի հանդիպման հեռարձակումը տեւել Է երկու ժամ, ներառյալ կեսժամանոց վերլուծությունն ավարտվելուց հետո:
Հանրապետականի միջոցառումը տեւել Է մեկ ժամ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները հոկտեմբերի 15-ին միջոցառումներն անցկացրել են առանձին-առանձին, նախընտրական բանավեճերի մեկ՝ երկրորդ փուլի փոխարեն:
Այդ փուլը չեղյալ Էր հայտարարվել նոր տիպի կորոնավիրուսով Թրամփի վարակվելու պատճառով:
Կարծիքներ