Ընտանեկան, սոցիալական նպաստն ու հրատապ օգնությունը՝ նաև անկանխիկ

Ընտանեկան, սոցիալական նպաստն ու հրատապ օգնությունը՝ նաև անկանխիկ

2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները կարող են ընտանեկան, սոցիալական նպաստն ու հրատապ օգնությունն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այդ նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով: Վերջինս իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում