ՆԳՆ-ն հերքում է այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ պնդումը

ՆԳՆ-ն հերքում է այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ պնդումը

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ի հետ զրույցում հերքեց պնդումը, թե այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ՀՀ իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ:   

«Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում:

Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվելու է»,- տեղեկացրեց Նարեկ Սարգսյանը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, հանրահավաք են անցկացնելու:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։

Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում