Եվրամիությունում առաջարկել են COVID-19-ի թեստավորման ընդհանուր համակարգ սահմանել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության երկրներին առաջարկել Է միասնացնել COVID-19-ի թեստավորման համակարգը, մասնավորապես, օգտագործել էքսպրես-թեստերը վիրուսակիրների արագ հայտնաբերման և մեկուսացման համար:
«Հետազոտողները ներկայում մշակում են արագ թեստեր, մասնավորապես, թքի անալիզի հիման վրա, որոնք պետք է իշխանություններին օգնեն ավելի արագ որոշել ախտահարվածներին եւ ավելի արագ մեկուսացնել նրանց»,-ասել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ հանդես գալով RTL ֆրանսիական ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի ներսում սահմանների փակումը չի օգնի գլուխ հանել Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքից: «Մենք բախվում ենք վիրուսի հզոր երկրորդ ալիքի հետ, ընդ որում՝ առաջվա պես բուն վիրուսի մասին բնավ ամեն բան հայտնի չէ, և հանելուկներ են մնում»,- ասել է Միշելը:
Նա նշել է, որ Եվրամիության շատ երկրներ իրադարձությունների զարգացման այս տարբերակը դիտարկում են որպես կրկնակի լոքդաուն՝ նոր համընդհանուր մեկուսացում: «Բայց դա ունենալու է լուրջ տնտեսական, սոցիալական և հոգեբանական հետևանքներ»,-նախազգուշացրել է Միշելը:
Կարծիքներ