Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի

Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան հետխորհրդային տարածքի հանցագործների համար դարձել է բակ-անցուղի։ Այս մասին նա հայտնել է Украина 24-ի եթերում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում կարող ես վարձել ոստիկանության ցանկացած քննիչի, ցանկացած դատախազի, դատավորի։

«Դու պարզապես վարձում ես ոստիկանի, և նա քո հրամանով կպարի ցանկացած գումարով։ Ինչպե՞ս կարող է նման ոստիկանն ինչ-որ բան կանխել։ Համակարգը խորապես հիվանդ է։ Կարող ես տևական ժամանակ հերթ կանգնել Միգրացիոն ծառայությունում, սակայն գումարի դիմաց բեն Լանդենին կտան տեղեկանք, որը կվկայի, որ նա ոմն Մարչենկոն է, ում նախապապն ապրել է Ուկրաինայում»,-ասել է նա։

Սաակաշվիլիի խոսքով՝ դա տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, և դրա պատճառն իրավապահ մարմիններում առկա կոռուպցիան է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում