Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Մոսկվա
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված լրագրող Յուրի Կոտյոնոկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Մոսկվա, նրան օգնություն են ցույց տալիս Հայաստանի մասնագետները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:
«Որքանով մեզ հայտնի է, նրա առողջական վիճակը հիմա թույլ չի տալիս նրան տեղափոխել: Նրան օգնություն են ցույց տալիս Հայաստանի մասնագետները: Դեռևս կանխատեսումներ անելը վաղ է»,- լրագրողներին ասել է Կուզնեցովը:
Կարծիքներ