Թուրքական իմպերիալիզմը խախտում է հայ ժողովրդի իրավունքը. Le Figaro. tert.am
Պատմության ընթացքում աշխարհը քանիցս աչք է փակել Թուրքիայի վայրագությունների վրա: Այս մասին ֆրանսիական «Le Figaro» պարբերականում գրել է գրող և պատմաբան Օլիվյե Դելորմը՝ ցավ հայտնելով, որ արցախյան հակամարտության սրման ֆոնին Արևմուտքը փոխհամաձայնություն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմպերիալիստական ռեժիմի նկատմամբ:
«Արժե՞, արդյոք, պաշտպանել ընկերներ Լենինի ու Ստալինի ժառանգությունը Կովկասում: Ինքներս մեզ այսպիսի հարց պետք է տանք Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ թուրքական ագրեսիայի հնարավոր արդարացումներ գտնելու բոլոր փորձերից հետո: Չի կարելի աչք փակել պատերազմի վրա, որն Անկարայի իսլամաիմպերիալիստական ռեժիմը հիմա վարում է հայերի դեմ Ադրբեջանի ձեռքով»,- շեշտել է Դելորմը:
Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել այս ռեժիմի հանդեպ Արևմուտքի մեղմության պատճառները (այն դեռ ակտիվորեն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից): Թուրքիան դեպի իրեն ձգեց «Իսլամական պետության» և «Ալ Կաիդա»-ի մնացորդներին Մերձավոր Արևելքում, իսկ այնուհետև, որպես օժանդակ զորքեր, նրանց ուղարկեց Լիբիա եւ Կովկաս: Ինչո՞ւ է Գերմանիան պաշտպանում նրան պատժամիջոցներից: 2.5 միլիարդի արտաքին առևտրի սալդոյի ու 3 միլիոն գերմանացի թուրքերի պատճառո՞վ, որոնց 65 տոկոսը քվեարկում է Էրդողանի օգտին:
Ուշադրության է արժանի նաև նրանց մոտիվացիան, ովքեր այդքան սիրում են ողբալ «մութ օրերի վերադարձի» կապակցությամբ, բայց չգիտես ինչու՝ չեն վրդովվում այն պետության ագրեսիայից, որը Հայոց ցեղասպանության ժխտումը դարձրել է պաշտոնական դոկտրինա դպրոցներում ու համալսարաններում: Մի պահ պատկերացրեք, թե միջազգային ինչպիսի արձագանք կառաջացներ գերմանացիների հարձակումն Իսրայելի վրա:
Մանրամասները՝ tert.am-ում:
Կարծիքներ