Հայաստանի հավաքականը ժամանել է Լեհաստան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում կընդունի Վրաստանի հավաքականին: Խաղը տեղի կունենա Կատովիցեից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնում:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել 24 ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ Վրաստանի դեմ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում:
Կարծիքներ