Գերմանիան արգելել է իր օդային տարածքն օգտագործել Կիևին օգնելու համար

Բրիտանական ինքնաթիռները, որոնք ռազմական օգնություն են տեղափոխում Ուկրաինա, ստիպված են եղել շրջանցել Գերմանիայի օդային տարածքը և տեղ հասնել ավելի երկար ճանապարհով, որովհետև Գերմանիան չի թույլատրել օգտագործել իր օդային տարածքը։ Այս մասին հայտնում է UK Defence Journal-ը։
«Բրիտանական երկու C-17 ինքնաթիռները, որոնք ռազմամթերք են տեղափոխում Ուկրաինա, ստիպված շրջանցել են Գերմանիայի տարածքն այն բանից հետո, երբ այդ երկիրը հրաժարվեց Ուկրաինային պաշտպանական սպառազինություն տրամադրել»,- գրում է պարբերականը։
Ավելի վաղ Բորիսպոլի օդանավակայանում վայրէջք էին կատարել բրիտանական C-17A Globemaster III ինքնաթիռները, որոնք տեղափոխել են հակատանկային պաշտպանական թեթև համակարգեր։
Կարծիքներ