Վաճառքի կհանվի ընդամենը 60 օրինակով թողարկված Ferrari 612 Sessante հազվադեպ մոդելը (լուսանկարներ)

Վաճառքի կհանվի ընդամենը 60 օրինակով թողարկված Ferrari 612 Sessante հազվադեպ մոդելը (լուսանկարներ)

Հուլիսի 14-21-ն անցկացվելիք Open Roads, The European Summer Auction առցանց աճուրդի ժամանակ Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի Ferrari 612 Sessantе հազվագյուտ մոդելի մեքենան:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, 2007 թվականին իտալական ընկերությունը 60 նման մոդել է թողարկել՝ իր 60-ամյակի առթիվ: Այդ մեքենաների տերերն էին դարձել ապրանքանիշի ամենահավատարիմ հաճախորդները:

Ferrari 612 Sessante չորստեղանոց մոդելներն առանձնանում են ոչ միայն սահմանափակ քանակությամբ, այլև տեսքով: Հոբելյանական մեքենաները ներկայանում են թափքի երկգույն գունավորմամբ:

Սուպերքարը զինված է 5.7 լիտր ծավալային V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 540 ձիաուժ: Շարժիչն աշխատում է F1A կիսաավտոմատ փոխանցման տուփի հետ միասին: 100 կմ ժամ արագությունը երկդռնանի մոդելը զարգացնում է 4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կամզում է 315 կմ/ժամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում