Սամվել Տեր-Սահակյանը` Ծաղկաձորի շախմատի մրցաշարի միանձնյա առաջատար

Սամվել Տեր-Սահակյանը` Ծաղկաձորի շախմատի մրցաշարի միանձնյա առաջատար

Ծաղկաձորում ընթացող «Չեսմուդ» շախմատի միջազգային բաց մրցաշարում 4-րդ տուրից հետո միանձնյա առաջատարն է մեր շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը: 

Նա այսօր կայացած պարտիայում սևերով առավելության է հասել հնդիկ գրոսմայստեր Ս.Լ. Նարայանանի նկատմամբ և տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը: Նրան 3,5 միավորով հետապնդում են 5 շախմատիստ, այդ թվում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը:

Վաղը կայանալիք 5-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կհանդիպի մեկ այլ հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհայի հետ: Լևոն Բաբուջյանը կմրցի ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովի, իսկ Դավիթ Շահինյանը` վրացի Գիգա Կուպարաձեի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում