Blue Origin-ը հայտնել է դեպի տիեզերք նոր զբոսաշրջային թռիչքի ամսաթիվը

Blue Origin-ը հայտնել է դեպի տիեզերք նոր զբոսաշրջային թռիչքի ամսաթիվը

Ամերիկյան Blue Origin տիեզերական ընկերության հաջորդ զբոսաշրջային թռիչքը դեպի տիեզերք նախատեսված է հոկտեմբերի 12-ին: Ընկերությունն արդեն ներկայացրել է անձնակազմի երկու անդամներին`Քրիս Բոշուիսենին և Գլեն դե Վրիսին:  

Բոշուիսենը բժիշկ է, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ, Planet Labs-ի համահիմնադիրը, Գլեն դե Վրիսը՝  Medidata ընկերության համահիմնադիրը: Անձնակազմի մյուս երկու անդամների մասին տեղեկությունները դեռ չեն բացահայտվում:

Հրթիռն արձակվելու է Արևմտյան Տեխասի արձակման հարթակից:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին տեղի է ունեցել Blue Origin-ի «Նյու Շեփարդ» տիեզերանավի առաջին առևտրային մերձուղեծրային թռիչքը՝ չորս ուղևորով: Բացի Blue Origin տիեզերական ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսից, դրան մասնակցել են նրա եղբայրը՝ Մարկը, 82-ամյա օդաչու Վալի Ֆանկը և 18-ամյա Օլիվեր Դեյմենը Նիդերլանդներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում