Կրեմլը կոչ է անում է երկրներին Ղարաբաղում հակամարտության կրակին յուղ չլցնել
Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտող Ադրբեջանին եւ Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակին, եւ կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցին: Այսպիսի հայտարարություն է երեքշաբթի լրագրողներ հետ զրույցում արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կրեմլում, առաջին հերթին, ելնում են շուտափույթ հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունից: Որեւէ ռազմական աջակցության կամ ռազմական գործունեության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակին: Մենք կտրականապես դեմ ենք դրան եւ համաձայն չենք հարցի նման ձեւակերպման հետ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, ինչպիսիք են Թուրքիան, ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդ կողմերին համոզեն դադարեցնել կրակը եւ վերադառնալ այս երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը:
Կարծիքներ