Սեուլն ու Վաշինգտոնը քննարկում են համատեղ զորավարժությունները ապրիլ տեղափոխելու հարցը

Սեուլն ու Վաշինգտոնը քննարկում են համատեղ զորավարժությունները ապրիլ տեղափոխելու հարցը

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները քննարկում են համատեղ զորավարժությունները ապրիլ տեղափոխելու հարցը՝ կապված մարտին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների և կորոնավիրուսի հետ կապված բարդ իրավիճակի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հինգշաբթի հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ:

«Քննարկումներ կան զորավարժությունների հետաձգման հնարավորության մասին՝ երկրի նախագահական ընտրություններում հարավկորեացի զինվորականների մասնակցությունը երաշխավորելու անհրաժեշտության, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման պատճառով», - մեջբերում է գործակալությունը։ 

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը սովորաբար խոշոր համատեղ զորավարժություններ են անցկացնում տարին երկու անգամ՝ մարտին և օգոստոսին։  Փհենյանը կարծում է, որ այդ զորավարժությունների նպատակը ԿԺԴՀ ներխուժում մշակելն է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում