Օմիկրոնով կվարակվեն բոլորը․ Ֆաուչի
Բոլորն ի վերջո կհիվանդանան օմիկրոն կորոնավիրուսային շտամով, բայց պատվաստվածների մոտ հիվանդության ընթացքն ավելի հեշտ կլինի։ Այս մասին CNN- ին ասել է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ։
Նրա խոսքով՝ օմիկրոնը ծայրահեղ վարակիչ է, ուստի դրանից խուսափել հնարավոր չի լինի, իսկ հիմնական տուժողները կլինեն չպատվաստված մարդիկ։
Հիշեցնենք, որ Գեյթսը կանխատեսել էր COVID-19-ով հիվանդացության նվազում։ COVID-19-ը շուտով կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ասում է ամերիկացի ձեռներեցը։
Կարծիքներ