Հոկտեմբերին Թուրքիան կարող է վավերացնել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը

Հոկտեմբերին Թուրքիան կարող է վավերացնել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը

Թուրքիան հոկտեմբերին կքննարկի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վավերացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ, տեղեկացնում է ТАСС-ը։

«Հաջորդ ամիս խորհրդարանի քննարկմանը կներկայացվի Փարիզյան համաձայնագրի հաստատման մասին օրինագիծը: Այն կներառի Անկարայի դեկլարատիվ պարտավորությունները` բնապահպանական ոլորտում կառուցողական քայլերին համապատասխան », - ընդգծել է նա:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան երբեք անտարբեր չի մնացել ոչ մի խնդրի կամ ճգնաժամի նկատմամբ: «Մեր երկիրը պատրաստ է անել այն, ինչ ճիշտ է կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության համար», - հավելել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում