Միացեք մեզ և օգնեք կառուցել ավելի երջանիկ, բարեկեցիկ և ապահով ապագա Հայաստանի և Արցախի համար․ Սերժ Թանկյան

System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ «Ինստագրամի» իր էջում, Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ, հայկական եռագույնի լուսանկարն է հրապարակել և կից գրառում է կատարել․
«Երեսուն տարի առաջ խորհրդային 70 տարիներից հետո Հայաստանի ժողովուրդը քվեարկեց Անկախության օգտին։
Նախորդ տարվա պատերազմի ավերածություններից հետո հայ ազգը վիրավոր է, բայց ոչ կոտրված:
Միացեք մեզ և օգնեք կառուցել ավելի երջանիկ, բարեկեցիկ և ապահով ապագա Հայաստանի և Արցախի համար»,- գրել է նա:
Կարծիքներ