Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի՝ հնարավորինս արագ ստորագրմանը

Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի՝ հնարավորինս արագ ստորագրմանը

Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ հնարավորինս արագ համաձայնության կհասնեն և կստորագրեն այն։

Մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը մեր հանրապետությունում շարունակում է մնալ լարված։ ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Ադրբեջանի հետ խաղաղույան և հարաբերությունների հաստատման պայմանագրի  շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝  միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց՝ համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն։

Հայաստանը համաձայն է այս տրամաբանությանը և բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են։

«Միևնույն ժամանակ համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց, կարծում եմ՝ այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում