Թուրքիայում հնագետները 3500 տարվա վառարան են հայտնաբերել

Թուրքիայում հնագետները 3500 տարվա վառարան են հայտնաբերել

 

Թուրքիայում, Տեպեչիկ բլրում, որը գտնվում Է Չինե քաղաքի շրջանում (Այդին նահանգի արեմուտք), հնագետները հայտնաբերել են երեք ու կես հազար տարվա վառարան: Այդ մասին հաղորդել Է Daily Sabah-ը:
Այս վայրերում պեղումներն անցկացվում են 2004 թվականից՝ Հաջեթեփեի համալսարանի հնագիտության ֆակուլտետից պրոֆեսոր Սեւինչ Գյունելի ղեկավարությամբ: 17 տարվա ընթացքում գիտնականները հայտնաբերել են երեք աշտարակ, իրերով լի սենյակներ՝ նախատեսված պաշտոնական այցերի համար, եւ օբսիդիան՝ գործիքներ պատրաստելու համար: Իսկ այժմ հնագետները վառարան են գտել:

«Շրջանը, որտեղ մենք վերջերս աշխատել ենք, պահպանվել են 3500 տարվա վաղեմություն ունեցող ճարտարապետական մնացորդներ: Մենք կարծում ենք, որ սա վառարան Է: Այն պատրաստվել Է կերամիկական սալիկներից, իսկ հատակը՝ կավե աղյուսից»,-պատմել Է Գյունելը:

Նա հավելել Է, որ վառարանի շրջակայքում մասնագետները գտել են կերամիկական կճուճներ: «Դա ապացուցում Է, որ այստեղ մեծաքանակ արտադրություն Է իրականացվել»,-ընդգծել Է նա:

Պրոֆեսորի խոսքով՝ այդ գտածոյի մասին ավելի հստակ տեղեկատվություն կհայտնվի առաջիկայում, քանի որ հնագիտական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ վառարանից 20 մետր հեռավորությամբ Գյունելը եւ նրա թիմը հայտնաբերել են պահեստ՝ մթերքներով լցված բանկաների եւ անոթների մնացորդներով: «Բայց այն խիստ վնասված Էր: Ամենայն հավանականությամբ՝ հեղեղումների պատճառով, որոնք տեղի են ունեցել այն ժամանակներում»,-ընդգծել Է հնագետը:

Սեւինչ Գյունելը նաեւ պատմել Է, որ այս տարածաշրջանում յոթ ու կես հազար տարի շարունակ գտնվել են մի քանի բնակավայրեր: Բլրի վրա հնագետները հայտնաբերել են բոլոր ժամանակաշրջանների կյանքի հետքեր: Պրոֆեսորի խոսքով՝ դա ապացուցում Է, որ այստեղ եղել Է հզոր տնտեսական կենտրոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում