ՀՀ-ն իրենց քաղաքական գործունեության առաջին օրից պատերազմի մեջ ներքաշած, կեսից փախածները այսօր մեզ են մեղադրում

Սահմանադրության փոփոխության օրակարգի մասին խոսել ենք 2018-ից, ու չի փոխվել: Եվ լավ է, որ չի փոխվել, որովհետև նախ մտածողությունը պետք է փոխվի, հետո Սահմանադրությունը:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանկ:
«Այն մտածողությունը, որն ունեցել ենք 2018-ին, չէինք էլ կարողանա ունենալ ավելի լավ Սահմանադրություն, որովհետև մենք խոսում են ժողովրդավարության մասին, բայց չենք ասում, իսկ ժողովրդավարությունն ու խաղաղությունը, ժողովրդավարությունն ու պատերազմը, ժողովրդավարությունն ու կոնֆլիկտը ինչ հարաբերություններ ունեն իրար հետ:
Մենք սրա մասին չենք խոսել»,- ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց, այս մասին առիթի դեպքում է խոսվում, ՀՀ նախկին նախագահներն իրենց հայտարարություններով նման առիթներ տալիս են, որի պատասխանը վարչապետը՝ որպես պետության ղեկավար, արդեն ձևակերպել է իր տեսակետը: Խոսքը, մասնավորապես, երկիրը պատերազմի մեջ ներքաշելու հայտարարությունների մասին է:
«Ասում եմ, եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ, 2018-ի դրությամբ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։ Ո՞վ է սրա մասին խոսել: Մարդիկ, որ Հայաստանն իրենց քաղաքական գործունեության առաջին օրից Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ, ներքաշել են քիչ չէ, կեսից էլ փախել, գնացել են իրենց տանը նստել, էսօր մեզ մեղադրում են, ասում են Հայաստանը ներքաշել են ատերազմի մեջ:
2018-ին Հայաստանը պատերազմի մեջ չի եղե՞լ: Բայց էդ ոնց եղավ, որ Նիկոլը, կամ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ: Մենք էս մասին չենք խոսել:
Ես համաձայն չեմ, որ լինենք կիսաժողովրդավար: Սահմանադրությունը պետք է նշանակի հայեցակարգային, ոչ թե տեքստային փոփոխություն», ասաց վարչապետը:
Կարծիքներ