Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։ Նա նաև գոհունակություն է հայտնել, որ ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին քայլեր են ձեռնարկվել, որոնց շնորհիվ կայուն խաղաղություն կհաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար։ Կցանկանայի նշել նաև, որ մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է ըստ նախատեսվածի», - ասել է Էրդողանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում