Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում:
Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը:
Կառուցելով ս.թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։
Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։
Կարծիքներ