Թրամփը հայտարարել է իր ջանքերով յոթ պատերազմի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության ավարտի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր ջանքերով աշխարհում 7 պատերազմ ավարտելու պնդումը՝ հայտարարելով, որ երբեք այդ առումով օգնություն չի ստացել ՄԱԿ-ից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ մեղադրելով ՄԱԿ-ին միջազգային ճգնաժամերի կարգավորման հարցում անգործության մեջ։
Իր ելույթում նա հստակեցրել է, որ իրեն հաջողվել է հասնել Հայաստանի և Ադրբեջանի, Կամբոջայի և Թաիլանդի, Իսրայելի և Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի, Ռուանդայի և Կոնգոյի, Եգիպտոսի և Եթովպիայի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև հակամարտությունների կարգավորմանը։
Կարծիքներ