Մբապե. Բենզեման վերադարձավ հավաքական և շատ բան տվեց թիմին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Նա արժանի է այն ամենին, ինչի միջով այժմ անցնում է։ Նա հիանալի խաղացող է և իր հետքն է թողել «Ռեալի» պատմության մեջ: Ֆանտաստիկ հարձակվող, որը առաջ է կարողանում տանել մեծ ակումբի:
Կարիմը վերադարձավ Ֆրանսիայի հավաքական և շատ բան տվեց։Ուրախ ենք, որ նա նորրց մեզ հետ է: Կարիմը շատ կարևոր ֆուտբոլիստ է Ֆրանսիայի համար: Նա իր նվաճումներով դասվում է լավագույնների շարքին»,- ասել է Կիլիանը TF1-ին տված հարցազրույցում:
Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրած 584 խաղում դարձել է 301 գոլի և 152 գոլային փոխանցման հեղինակ և ակումբի հետ նվաճել 19 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 4 գավաթ:
Վերջերս Պրիմերայի շրջանակում` «Վալենսիայի» դեմ խաղում, նա խփեց իր հոբելյանական 300-րդ գնդակը Արքայական ակումբի կազմում և բարձրացավ մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 4-րդ հորիզոնական:
Կարծիքներ