Տղերքը չեն մրսի և չեն թրջվի․ ինչպիսի եղանակ է սպասվում

Տղերքը չեն մրսի և չեն թրջվի․ ինչպիսի եղանակ է սպասվում

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առաջիկա 5 օրերին արևոտ և առանց տեղումների եղանակը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի։ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Լավ է, տղերքը չեն մրսի և չեն թրջվի։

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում