Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան երեքշաբթի օրը անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի պետերի հայտարարությանը:

Գործակալության նորացված տվյալների համաձայն՝ արձակվել է մեկ անհայտ արկ: Նրա մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ճապոնական առափնյա պահպանության ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ և զգուշացրել է տարածքում գտնվող ձկնորսական նավերին բեկորների ընկնելու վտանգի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում