Փհենյանը Սեուլին կոչ է արել կարգավորել միջկորեական հարաբերությունները

Հյուսիսային Կորեայի Հանրապետությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել երկկողմ հարաբերությունների բարելավման համար, ինչը խաղաղ պայմանագրի կնքման նախապայմանն է: Այս մասին ասված է երեքշաբթի օրը հյուսիսկորեական Meari արտաքին քաղաքական պորտալում հրապարակված մեկնաբանության մեջ:
«Ներկա պահին միջկորեական հարաբերություններն անկայուն են, և եթե հայտարարվի կորեական պատերազմի ավարտը՝ անտեսելով ներկա իրավիճակը, ապա երկու կողմերն էլ կընկնեն հակամարտության արատավոր շրջանակի մեջ՝ նույնիսկ նախքան փաստաթղթի վրա թանաքի կչորանա»,- նշվում է հայտարարության մեջ։
Մեկնաբանության հեղինակները ներկա լարվածության պատճառ են անվանել Սեուլի կողմից զենքի կուտակումը, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունները:
Կարծիքներ