Էրդողանը ԱՄՆ-ին հորդորում է դուրս գալ Սիրիայից և Իրաքից

Էրդողանը ԱՄՆ-ին հորդորում է դուրս գալ Սիրիայից և Իրաքից

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ն պետք է նույնը անի Սիրիայում և Իրաքում,- ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Իհարկե, եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ապա ես կցանկանայի, որ նրանք հեռանային Սիրիայից և Իրաքից այնպես, ինչպես զորքերը դուրս բերեցին Աֆղանստանից: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ նպատակների ծառայել աշխարհում, ուրեմն մնալու իմաստ չկա»,- ասել է նա CBS-ին տված հարցազրույցում:

Այս երկրների ժողովուրդներն ու կառավարություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնել, նշել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում