Մեկ տարվա ընթացքում կարծում եմ կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքին․ Pfizer-ի գործադիր տնօրեն

Մեկ տարվա ընթացքում կարծում եմ կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքին․ Pfizer-ի գործադիր տնօրեն

Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան հայտարարել է, որ ակնկալում է, որ մեկ տարվա ընթացքում կհաղթահարվի համաճարակը, հաղորդում է The Hill-ը։

«Մեկ տարվա ընթացքում կարծում եմ, որ մենք կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքին», - ասել է նա ABC հեռուստաալիքի եթերում:

Բուրլան հավելեց, որ չի կարծում, որ դա նշանակում է, որ այլընտրանքներ այլևս չեն լինի, կամ որ պատվաստանյութերն ավելորդ կլինեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում