Հոլանդը ստացել է ՉԼ նախորդ մրցաշրջանի լավագույն հարձակվողի համար նախատեսված մրցանակը

Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթանակի հասավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։ Այս մասին հայտնում է Armsport-ը։
Հանդիպմանը վնասվածքի պատճառով չմասնակցեց «մեղուների» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Այնուամենայնիվ, 21-ամյա գոլահարն անմասն չմնաց երեկվա խաղի կարևոր իրադարձություններից։
Խաղից առաջ Հոլանդին հանձնվեց ՉԼ նախորդ մրցաշրջանի լավագույն հարձակվողի համար նախատեսված մրցանակը։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մրցաշարում դարձել էր 10 գոլի հեղինակ։
Կարծիքներ